Apple ընկերությունը թարմացրել է իր օնլայն խանութի` App Store–ի քաղաքականությունը։
Այժմ ընկերությունը թույլատրում է ներբեռնել հավելվածները թեստավորելու համար. անգամ` վճարովիները։
Ընկերություններից շատերը համաձայն չէին Apple–ի այն որոշման հետ, որ եթե ուզում ես ունենալ այդ հավելվածն, անկախ նրանից քեզ դուր է գալու այն, թե ` ոչ, ապա վճարիր։ Դժգոհողների մի խումբ 2018–ի մայիսին միացավ և ստեղծեց The Developers Union խումբը, որի նպատակն էր ստիպել Apple–ին փոխել քաղաքականությունը։
Պարզվեց, որ նրանց ձայնը լսելի է դարձել ընկերության ղեկավարության համար։
The Developers Union խմբին աջակցություն են հայտնել հավելված արտադրող մոտ 636 ընկերություն։