Beijing Lingyun Intelligent Technology Co չինական ստարտափը ստեղծել է մեքենայի և մոտոցիկլի հիբրիդ, որն ունի ինքնաբալանսավորվելու գործառույթ։
Մեքենան ստացել է Lingyun 1703 անվանումը։ Մեքենան ունի ավտոպիլոտ համակարգ, որի պատճառով էլ բացակայում են ոտնակներն ու ղեկը։
Մեքենան մեկտեղանի է, այն որոշ մասով նման է մոտոցիկլին, իսկ որոշ մասով` մեքենայի։ Ունի երկու դռնանի ամբողջապես փակ խցիկ, երկականի է, իսկ երկարությունը մոտ 3 մ է։ Նստատեղի տարածքում տեղադրված են սենսորներ, որոնք օգնում են մեքենային հավասարակշռություն պահպանել։
Մեքենան կարող է բացել 100կմ/ժ արագություն և մեկ լիցքավորմամբ անցնել 100 կմ։