Samsung-ը Արհեստական ինտելեկտի հետզոտման կենտրոն է բացել Մոսկվայում

Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի Samsung Electronics հարավկորեական արտադրողը Մոսկվայում բացել է արհեստական ինտելեկտի հետազոտությունների կենտրոն։

Կենտրոնն աշխատելու է ԱԻ-ի ոլորտում ընկերության համար հինգ հիմնական ուղղություններով՝ մեքենայական ուսուցում, խոսքի ճանաչում եւ համադրում, վիզուալ օբյեկտների ճանաչում («համակարգչային տեսողություն»), ռոբոտատեխնիկա եւ վարորդներին «խելացի» օգնության համակարգեր: Այդ մասին Samsung-ի ներկայացուցիչները հայտնել են մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված միջոցառման ժամանակ:

Մոսկովյան հարթակը կդառնա աշխարհում նման  հինգերորդ կենտրոնը. 2017 թվականի վերջին հետազոտական լաբորատորիաներ են բացվել Սեուլում և Սիլիկոնային հովտում, իսկ 2018 թվականի մայիսի վերջին՝ Քեմբրիջում և Տորոնտոյում: Աշխատանքի ընթացքում պլանավորվում է բոլոր հինգ կենտրոնների մասնագետների սերտ փոխգործակցությունը:

ԱԻ-ի կենտրոնի հաստիքակազմը ներառում է շուրջ 50 մարդ, ժամանակի հետ պլանավորվում է այն ավելացնել` հասցնելով մոտավորապես 100 մասնագետի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Реклама 14