Apple–ի ինքնավար մեքենայի մշակման աշխատանքներին է միացել Waymo–ի նախկին գլխավոր ինժեներ և NASA–ի վետերան Հայմե Ուեյդոն։ Այս մասին հայտնում է AppleInsider–ը։ Ավելի վաղ ինժեները աշխատել է Waymo ավտոպիլոտի անվտանգության համակարգի վրա, իսկ հետո նաև JPL–ի` NASA–ի մարսագնացի վրա։
Հայմեյի աշխատանքի բնույթը դեռ պարզ չէ, ամենայն հավանականությամբ ինժեները կաշխատի Apple–ի ինքնավարի անվտանգության վրա։ Դեռ պարզ չէ, թե զարգացման որ փուլում է գտնվում։ Ընկերությունն արդեն երկար ժամանակ է զբաղվում է ինքնավար մեքենայի ստեղծմամբ։ Խոստացել էր, որ 2020–ին կներկայացվի դրանախատիպը։
Վերջերս Apple–ը պայմանագիր է գտել մեքենա արտադրող Volkswagen ընկերության հետ։