Ծրագրավորողները արհեստական բանականության նոր համակարգ են ստեղծել, որը կարող է 30 քայլով Ռուբիկի խորանարդ հավաքել: Նորույթը ստացել է DeepCube անվանումը։
Ալգորիթմը չի տարբերվում մարդուց, քանի որ մարդիկ մոտավորապես նույնքան շարժում են անում նաև պրոֆեսիոնակ սպիդկուբինգով զբաղվող մարդիկ։
Երբ DeepCube-ը քայլ է անում, համակարգը ավտոմատ հաշվարկում է, թե ինչ արդյունքի դա կհանգեցնի: Այն փաստացի հասնում է այն վիճակին, երբ գլուխկոտրուկը լուծված է, իսկ հետո վերադառնում է առաջարկված շարժմանը:
Ուսուցման ընթացքում DeepCube-ը 44 ժամում մոտ 1 մլն Ռուբիկի խորանարդ է լուծել: