Առաջատար ավտոարտադրող և IT ընկերությունները որոշել են միավորվել մեկ գաղափարի շուրջ։ Ընկերությունները պատրաստվում են սովորական սմարթֆոնները վերածել մեքենայի բանալիների։ Այս գործառույթը ստացել է «թվային բանալի» անունը։
Բանալին կաշխատի NFC տեխնոլոգիայով։ Նման գաղափարի շուրջ միավորվել են արդեն այնպիսի ավտոարտադրողներ, ինչպիսիք են BMW–ն, Volkswagen–ը, Honda–ն և General Motors–ը։ Իսկ տեխնոհսկաներից` Apple, Samsung, LG և Panasonic ընկերությունները։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ թվային բանալին կծառայի մեքենայի դռները բացելու, այն ընթացքի մեջ դնելու համար։ Հնարավոր է այս տեխնոլոգիայի ներդրման համար օգտագործվի դեմքի կամ մատնահետքի սքաներ։