Սմարթֆոններ և պլանշետներ արտադրող թայվանական HTC ընկերությունը պատրաստվում է հեռացնել իր աշխատակիցների 1/4 մասին։ Այժմ ընկերությունն ունի մոտ 6500 աշխատակից: Նրանցից 1500 սեպտեմբերից կդադարեն համարվել HTC-ի աշխատակից:
Այս որոշումն ընկերությունը բացատրել է վաճառքի ցուցանիշի անկումով:
Նաև հայտնել է, որ այս քայլն ուղղված է առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ կառավարելուն։ Ըստ 2017 -ի սեպտեմբերին Google-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ընկերությունն իր տեխնոլոգիաների և աշխատակիցների մի մասը տրամադրել է հենց այս ընկերությանը։