Huawei ընկերությունը, հետ չմնալով իր մրցակիցներից, ներկայացրել է թրենդին համապատասպան սմարթֆոն։ Ընկերության նորույթը` Nova 3i սմարթֆոնը, աչքի է ընկնում իր տեսախցիկների քանակով։ Դրանք թվով 4–ն են։
Սմարթֆոնն ունի առանց շրջանակի էկրան, որի վերևի հատվածում կա iPhone X–ի հայտնի կտրվածքը։ Գաջեթն աշխատում է սեփական արտադրության Kirin 710 պրոցեսորով։
Տեսախցիկները 16–2 և 24–2 մգ հզորություն ունեն։ Սարքը կթողարկվի երկու տարբերակով` 4 կամ 6 գբ օպետաիվ և 128 գբ ֆլեշ հիշողությամբ։
Այն աշխատում է Android Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։ Գաջեթը վաճառքում կհայտնվի օգոստոսի 8–ին և կարժենա 297 դոլար։