Telegram–ը տվյալների պահպանման ամպային ծառայություն է ստեղծել

Telegram-ը հայտարարել է, որ տվյալների պահպանման համար այսուհետ կգործի   Telegram Passport նույնականացման նոր ծառայությունը։ Այս մասին մեսինջերի ղեկավարությունը հայտնել է ընկերության պաշտոնական բլոգում։

Telegram-ում վստահեցնում են` բոլոր փաստաթղթերն ու անձնական տվյալները պահպանվելու են մեսինջերի ամպում, որտեղ գործելու է գաղտնագրում:

«Telegram-ի համար անձնական տվյալները և նամակագրությունը պարզապես բառերի կույտ չեն։ Ընկերությունը հասանելիություն չի ունենա  Telegram Passport-ում պահպանված տվյալներին, մենք դա խոստանում ենք: Երբ դուք կիսվում եք ձեր տվյալներով, դրանք փոխանցվում են  ստացողին` առանց միջնորդի»,– Նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։