Հաջողություն Twitter: ինչպե՞ս ջնջել բոլոր թվիթները մեկ քլիքով

Եթե որոշել եք հրաժեշտ տալ Twitter-ին և ջնջել բոլոր թվիթները, ապա առաջարկում ենք այդ գործողությունն անել արագ և հեշտ: Եվ ահա, թե ինչպես : Ցավոք, Twitter-ը չի նախատեսել միկրոբլոգում  բոլոր թվիթենրը միանգամից  ջնջելու գործառույթը  և պետք է օգնության կանչել կողմնակի հավելվածներին:

Նմանատիպ բոլոր հավելվածները թույլ են տալիս ջնջել միանգամից մոտ 3200 գրառում: Այդ իսկ պատճառով ակտիվ օգտատերերը մի փոքր երկար ժամանակ կհատկացնեն այս գործընթացի համար:

Նմանատիպ լավագույն հավելվածներից մեկը TweetDeleter-ն է: Հավելվածն օգտագործելու համար անհրաժեշտ է գնել 15 դոլար արժողությամբ բաժանորդագրություն: Հավելվածից օգտվելը բավական հեշտ է՝ այստեղ բոլոր գործողությունները կատարվում են մեկ կոճակով: Իհարկե, ահրելի քանակությամբ թվիթ ջնջելը մի քանի ժամ կխլի, բայց արդյունքը գոհացնող է:

Հարթակն աշխատանքի համար պահանջելու է Twitter-ի՝ ձեր հաշվի ինֆորմացիոն: Այն ապահով է, բայց բոլոր թվիթենրը ջնջելուց հետո անպայման փոփոխեք գաղտնաբառը: