Դիսփլեյում տեղադրված մատնահետքի սկաներները կամաց–կամաց մասսայական են դառնում։ Դրանք շուտով կհայտնվեն նաև մատչելի սմարթֆոններում։ Մասնագետների գնահատականով մատնահետքի սկաներ ունեցող գաջեթների թիվը այս տարի շուկայում հասել է 42 մլն–ի։ Հաջորդ տարվա համար կանխատեսումներն առավել, քան խոստումնալից են` շուրջ 100 մլն օրինակ։
2019–ն, ամենայն հավանականությամբ, կդառնա սմարթֆոնային տեխնոլոգիաների վերելքի շրջան։