Apple-ը պատրաստվում է նոր տեխնոլոգիայով զարմացնել իր օգտատերերին: Արտոնագիրն ընկերությունն արդեն գրանցել է:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ օգտատերերին այլևս անձնագիր պետք չի գա, փոխարենը առաջարկում են օգտագործել iPhone-ը:
Ընկերությունը մտադիր է գաջեթից տեղեկատվությունը փոխանցել ռադիոհաճախականության նույնականացման տեխնոլոգիայի միջոցով, օրինակ` NFC-ի, որն արդեն օգտագործվում է սմարթֆոններից շատերում: Մասնագետների մտահաղացմամբ, տվյալների չարտոնված մուտքի պաշտպանությունը կապահովվի Touch ID-ի և Face ID-ի կենսաչափական ստուգման տեխնոլոգիաներով: