Ճկվող էկրանով սմարթֆոնների մասին խոսվում է 2013թ. ի վեր, սակայն շուկայի ներկայացուցիչները դեռևս վերջնական մոդել չեն ներկայացրել՝ սահմանափակվելով միայն նախնական օրինակներով ու կոնցեպտներով:
Ամերիկյան Royole տեխնոլոգիական ընկերության մասնագետներին հաջողվել է ստեղծել գերբարակ OLED էկրան՝ 0.01 մմ հաստությամբ, որը կարող է ճկվել ու թեքվել նույնիսկ քամուց:
Հատկանշական է, որ էկրանն այն աստիճան ճկուն է, որ այն հնարավոր է թևնոցի պես ծալել թևի շուրջ: Ընկերությունը պատրաստվում է նորարարական սարքի շնորհանդեսը կազմակերպել հաջորդ շաբաթ՝ Բեռլինում մեկնարկելիք տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Հավելենք, որ ճկվող էկրանով սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ աշխատում են Samsung, Lenovo և LG ընկերությունները: