Apple-ը իր ամենամյա շնորհանդեսին զարմացրեց ներկարներին

Եվ այսպես խնձորային կայսրությունն այս անգամ տարվա կարևոր շնորհանդեսը ակցնացրեց մի փոքր ավելի ուշ` սեպտեմբերի 12–ին։ Ուշացումը արդարացված էր։ Ընկերութունը ներկայացրեց միանգամից 3 նոր iPhone, iWatch և օպերացիոն համակարգեր:

Ինչպես միշտ խնձորային բրենդի  շնորհանդեսը սկսեց ավանդական դարձած գովազդային փոքրիկ հոլովակից:

Առաջինը ներկայացվեց Apple Watch-ը: Եվ իրոք վերջին մի քանի ամիսներին շրջանառվող լուրերը հաստատվեցին: Սմարթ ժամացույցների  էկրանը 2 մմ-ով ավելացել է: Գաջեթները ներկայացվել են 40 և 44 մմ էկրանով տարբերակներով:

Սմարթ ժամացույցների 4-րդ սերունդը զինված է հատուկ սենսորով, որը զգալով օգտատիրոջ առողջական վիճակի վատթարացումը՝ կարող է ինքնուրույն շտապօգնություն զանգահարել: Apple Watch – ը կարժենա 399 — 499 դոլար: Առկա են  արծաթագույն, ոսկեգույն, ոսկեգույն և վարդագույն տարբերակները:

Իսկ հիմա սպասված iPhone-ները

Ներկայացվեցին 5,8 դյույմ էկրանով iPhone XS և 6,5 դյում էկրանով iPhone XS max մոդելները: Նորույթները անջրանցիկ են, կարող են մոտ 30 րոպե անցկացնել 2 մետր խորության վրա և անվնաս դուրս գալ ջրից:

Ունեն ֆիրմային  A12 պրոցեսորներ: Բացի այդ սրանք առաջին մոդելներն են խնձորային բրենդի պատմության մեջ, որոնք կունենան 512 գբ հիշողություն:

Այստեղ, կարծես թե շնորհանդեսը ավարտին էր մոտենում, բայց… հայտնվեց խոստացված երրորդ մոդելը՝ iPhone Xr-ը, որն ունի 6,1 դյույմ էկրան, ալյումինե կորպուս: Այս մոդելը ներկայացված է 64, 128 և 256 գբ հիշողությամբ տարբերակներով: Գինը սկսվում է 749 դոլարից:

Գաջեթները պատվիրել հնարավոր կլինի սեպտեմբերի 14-ից; Խանութներում դրանք հասանելի կլինեն  սեպտեմբերի 21-ից: Իսկ ioS 12-ը պաշտոնապաես բոլոր օգտատերերը կկարողանան ներբեռնել սեպտեմբերի 17-ից: