ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հայտնել է, որ Սոֆիա հայտնի ռոբոտը ժամանելու է Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 9–10 Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Սոֆիան այստեղ հանդես կգա որպես խոսնակ։
Երևանում կայանալիք բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում է ստեղծել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այս պատճառով էլ Երևան կժամանեն խոշոր գործարարներ, ՏՏ դեմքեր։
Հիշեցնենք, որ Սոֆիան քաղաքացիություն ստացած առաջին ռոբոտն է։ Նրան քաղաքացիություն շնորհվել է 2017–ին` Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։