Facebook–ը կրկին մեղադրվում է տվյալների հավաքագրման մեջ։ Այս անգամ սոցիալական ցանցին մեղադրում են անչափահասների տվյալների հավաքագրման մեջ։ Ամենայն հավանականությամբ, կապույտ տիրույթը տվյալները հավաքել է Messenger Kids բջջային հավելվածի միջոցով։
Մեղադրանքները ներկայացրել են ԱՄՆ-ի սպառողների և երեխաների իրավունքների պաշտպանության խմբերի կոալիցիայի ներկայացուցիչները:
Ըստ կազմակերպության կասկածների, Facebook-ը պատրաստվում է երեխաների մասին տվյալներով կիսվել երրորդ կողմի հետ:
Հավելվածը երեխաներին հնարավորություն է տալիս շփվել այլ օգտատերերի հետ եւ պահանջում է, որպեսզի ծնողները նրանց համար կարգավորեն էջը: