Adobe Photoshop-ին փոխարինող երեք տարբերակ

GIMP

Անվճար գրաֆիկական խմբագրիչ է, որը կարողանում է <<կատարել>> բոլոր ստանդարտ գործողությունները՝ ռետուշ, շերտերի հետ աշխատանք և այլն։ GIMP-ը իր հարմարավետությամբ կարող է լիիրավ մրցակից լինել  Photoshop-ի համար։ Ներբեռնել կարելի է այստեղ։

Pixelmator

macOS-ի համար նախատեսված համեմատաբար երիտասարդ խմբագրիչ է, որի հիմնական առավելությունը խնձորային օպերացիոն համակարգի հետ նույնականացվելն է։ Pixelmator-ն ունի  Handoff և iCloud Drive գործառույթներ։Գրաֆիկական ֆայլերը կարելի է պահպանել PSD, JPEG, PNG, HEIF, TIFF, PDF և այլն ֆորմատներով։ Կարելի է ներբեռնել այստեղից։

Affinity Photo

Հեղինակները վստահեցնում են՝ այստեղ կա Photoshop-ի բոլոր հնարավորությունները։ Ծրագիրը կարող է գերազանց աշխատել նաև մեծ ծավալով ֆայլերի հետ։  Affinity Photo-ն ունի նաև մեծ գործիքակազմ։ Կարելի է ներբեռնել այստեղ։