Ինչպե՞ս iPhone-ում կարգավորել հեռախոսահամարի որոշիչը

Սկսած  iOS 11 օպերացիոն համակարգից, iPhone-ներում հայտնվել է համարը ճանաչելու ավտոմատ գործառույթ, որը թույլ է տալիս ուղղակի շրջանցել սպամ զանգերը։ Խնդիրն այն է, որ այս համակարգը միշտ չէ, որ իդեալական է աշխատում։ Խնդիրները լուծելու համար պետք է ներբեռնել կողմնակի հավելվածներ։ Բայց նման լուծումն այնքան լ ցանկալի տարբերակ չէ, մասնավորապես նրանց համար, ում սմարթֆոնը ունի հիշողության քիչ ծավալ։ Այս դեպքում պետք է ներբեռնել մի քանի հավելված, որպեսզի մի հավելվածում ցնացային տվյալների ոչ ամբողջական լինելու փաստը լրացնի մյուս հավելվածը։

 

Ինչպես միացնել հեռախոսահամարի որոշիչը iOS-ում

  1. Պետք է անցնել «Կարգավորումներ» բաժին
  2. Այնուհետևս մուտք գործել «Հեռախոս» → «Զզանգերի նույնականացում և բլոկավորում».

Այնուհետև պետք է ակտիվացնել հավելվածում հեռախոսահամարների արգելափակման համակարգը և վերջ։ Ի դեպ՝ եթե չունեք նմանատիպ հավելված, հոգ չէ, App Store-ում դրանք բավական շատ են։ Կարելի է օգտագործել օրինակ՝  Who Calls անվճար հավելվածը կամ «Кто звонил» վճարովի տարբերակը։