MAPS.ME հավելվածը կօգնի գտնել անհրաժեշտ ճանապարհը՝ անկախ ձեր գտնվելու վայրից։
Ի տարբերություն շուկայի մյուս առաջարկների, MAPS.ME-ն միակ հավելվածն է , որն ունի ամենաշատ օնլայն քարտեզները ներառված մեկ վայրում։ Եթե անգամ օգտատերը հայտնվի Արկտիկայում, ապա միանշանակ կցուցադրվի տեղանքի քարտեզը։
Հավելվածում հնարավորություն կա նախապես գծագրել ճանապարհորդության ուղին։ Ի դեպ՝ այս հավելվածից օգտվում են հայտնի ռուս բլոգերները։
Եվս մեկ հաճելի բոնուս հավելվածից՝ մոտրոյի քարտեզը։ Այստեղ ի տարբերություն <<Յանդեքս>> քարտեզի մետրոյի գծերը իրական քարտեզի վրա են պատկերված։ Այստեղ հստակ երևում են թունելների գծապատկերները և կանգառները։
Maps․Me-ն կարելի է ներբեռնել և՛ App Store -ից, և՛ Google Play-ից։