Եվ կրկին այրվել է խնձորային արդտադրության սմարթֆոն։ Եթե նախորդ անգամ այրվածքի պատճառը օգտատիրոջ անզգուշությունն ու հին լարն էին, ապա այս անգամ պետկերն այլ է՝ iPhone X-ն այրվել է iOS 12.1 թարմացման ժամանակ։
Չնայած վարկած կա, որ սմարթֆոնը լիցքավորման է դրված եղել և դեռևս պարզ չէ օրիգինալ սարքավորմամբ, թե՝ ոչ։ Ի դեպ` Apple-ը բավական արագ է արձագանքել միջադեպին և խնդրել սմարթֆոնը հետազոտության համար ուղարկել Apple-ի սպասարկման կենտրոն։
Այլ օգտատերեր ևս հայտնել են, որ այս մոդելը չափից դուրս շատ է տաքանում լիցքավորման ընթացքում։