Sharp ընկերությունը ներկայացրել է իր նոր սկարթֆոնը՝ AQUOS R2 Compact-ը, որի գլխավոր առանձնահատկությունը էկրանի վրայի միաժամանակ երկու կտրվածքն է։ Վերին հատվածում տեղադրված է 8 մպ տեսախցիկը, իսկ ներքևի հատվածի կտրվածքում տեղադրված է մատնահետքի սքաները։ Նորույթը ունի 5,2 դյույմանոց IGZO դիսփլեյ, որը ծածկված է Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով։
Սմարթֆոնը ստացել է Snapdragon 845 պրոցեսոր, 4 գբ ներքին և 64 գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև MicroSD քարտի հնարավորություն։ Նաև ունի Quick Charge 3.0՝ արագ լիցքավորման հնարավորություն։ Հիմնական տեսախցիկը 22 մպ է։
Աշխատում է նորույթը Android 9 Pie օպերացիոն համակարգով։ Վաճառքում կհայտնվի մյուս տարվա ընթացքում։