Moment: հավելված, որը կօգնի քիչ ժամանակ անցկացնել սմարթֆոնով

Moment հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զգում են, որ շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոնով։ Հավելվածը առավել ճշգրտութամբ ցույց կտա, թե ինչքան ժամանակ եք վատնել գաջեթը ձեռքում, բայց այն ունի մեկ բացասական կողմ՝ անգամ ֆոնային ռեժիմում աշխատելու համար, գաջեթը պահանջում է գելոկացիայի գործառույթ։

Սա, բնականաբար, վատ է անդրադառնում սմարթֆոնի աշխատանքի արդյունավետության վրա։ Ամեն անգամ, երբ օգտատերը դիպչում է սմարթֆոնին, տվյալները գրացվում են հատուկ մատյանում, որից հետո իրականացվում է վիճակագրություն։

Moment-ում կան նաև վճարովի գործառույթներ, որոնք ձեռք բերելով, հավելվածը կդառնա ամբողջովին ինքնուրույն՝ ժամանակին կտեղեկացնի, որ պետք է մի կողմ դնել սմարթֆոնը և այլն։

Moment-ում կա նաև  «Ընտանիքի ռեժիմ» հասկացութունը, որի շնորհիվ ընտաւնիքի ավելի տարիքով անդամները կզգուշացնեն երեխաներին սմարթֆոնից սահմանափակումներով օգտվելու մասին։