Huawei ընկերութունը Ռուսաստանի տարածքում շուտով վաճառքի կհանի նոր Honor 8C մատչելի սմարթֆոնը։ Նորույթը տեխնոխանութների ցուցափեղկերին կհայտնվի 2019-ի մայիսին։ Նորույթը կարժենա մոտ 13 հազար ռուբլի։
Huawei Honor 8C-ն ունի 6,26 դյույմանոց էկրան HD+ որակով, մատնահետքի սքաներ, 13+2 մպ մոդուլով երկակի հիմնական տեսախցիկ և մեկ՝ 8 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ։
Սարքի սիրտը Qualcomm Snapdragon 632 պրոցեսորն է 3 գբ օպերատիվ և 32 գբ ներկառուցված հիշողությամբ։ Վերջինիս ծավալը կարելի է ավելացնել microSD քարտի միջոցով մինչև 256 գբ։
Բացի այդ նորույթն ունի երկու SIM քարտի , 4G VoLTE, Wi-Fi հնարավորություն։ Կշռում է 167 գրամ։