Գերմանական Mercedes-Benz ընկերությունը լուսային ցուցիչների համակարգ է ստեղծել ինքնագնաց ավտոմեքենաների համար, որը թույլ է տալիս մեքենային «շփվել» մարդկանց հետ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութը, Mercedes-ը ներակայացրել է այդ համակարգի նախատիպը: Այն իրենից ներկայացնում է 360 աստիճան տեսադաշտով համակարգ, որն աշխատում է լուսային ցուցիչներով՝ տեղադրված մեքենայի տանիքին, դիմապակուն, ռադիատորի վանդակաճեղերին, կողային հայելիներին:
Համակարգը կազմված է լուսավորվող գծերից, որոնք ազդակներ են տալիս ավտոմեքենայի մտադրությունների՝ մանևրերի մասին, ինչպես նաև ընկալում են երթևեկության մյուս մասնակիցներից ստացված տեղեկությունը: