Չինական Oppo ընկերությունը Հնդկաստանում ներկայացրել է իր նոր Realme U1 սմարթֆոնը։ Մոդելը մատչելի միջին դասի տարբերակ է։
Այն ստացել է 6,3 դյույմ անկյունագծով Full HD+ էկրան, երկակի հիմնական տեսախցիկ՝ 13+2 մպ մոդուլներով և 25 մպ դիմային տեսախցիկ՝ Sony IMX576 սենսորով։ Պրոցեսորը MediaTek Helio P70 է, ունի 3 կամ 4 գբ օպերատիվ և 32 կամ 64 գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև microSD հիշողության կրիչի հնարավորություն։ Մատնահետքի սքաները տեղադրվել է սմարթֆոնի հետևի մասում, ունի 2 SIM քարտի, 4G VoLTE, Wi-Fi , Bluetooth 4.2, GPS և FM ռադիոյի հնարավորություն։ Սարքը աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։ Կշռում է ընդամենը 168 գրամ։