Եթե սիրում եք նկարել և նոր տեխնոլոգիաների սիրահար եք, ապա այս հավելվածները ձեզ համար են։
SketchBook
Հավելվածի օգնությամբ կարող եք նկարել ու գծանկարել։ SketchBook-ը հնարավորություն է տալիս նաև աշխատել fullscreen ռեժիմում որի շնորհիվ` նոթատետրում մատիտով նկարելու զգացողություն կունենաք։ Հավելվածն անվճար է, բայց․․․որոշ գործառույթներից օգտվելու համար այնուամենայնիվ ստիպված կլինեք վճարել։ Անվճար տարբերակն ունի նկարելու համար նախատեսված 10 վրձին, վճարովին՝ 100-ից ավելի։Հասանելի է այօէս-ի և անդրոիդի համար։
Tayasui Sketches
Այստեղ վրձինների պակաս ընդհանրապես չեք ունենա։ Հավելվածն առաջարկում է վրձինների բազմազանություն` տարբեր ձևի և որակի ։ Կարող եք նաև աշխատել պատրաստի լուսանկարների վրա։ Ծրագիրը համատեղելի է Apple-ի, Wacom-ի և Adonit ստիլուսների հետ։ Կա նաև վճարովի Pro տարբերակ՝ լրացուցիչ հնարավորություններով։ Հասանելի է Էփլի և Գուգլի օնլայն սթորերում։
Infinite Painter
Հավելվածի առաջարկած 80 վրձնից բացի, դուք կարող եք ստեղծել նաև ձերը` սեփականները: Կարող եք միաժամանակ բազմաթիվ շերտեր օգտագործել։ Մնում է գործի դնել երևակայությունն ու ստեղծագործել: Հասանելի է 2 հարթակներում։ և ամենակարևորը` անվճար է:
Adobe Illustrator Draw
Ամենատարածված հավելվածներից է, որը վեկտորային ֆայլեր ստեղծելու և դետալների վրա մանրակրկիտ աշխատելու հնարավորություն է ընձեռում ։ Ինտերֆեյսը պարզ է։ Արդեն պատրաստի աշխատանքներն էլ կարող եք տեղավորել վիրտուալ պահոցում: Ունի նաև 2 գբ ամպային պահոց։ Անվճար է և հասանելի է անդրոիդ և այօէս համակարգերի համար։