Համացանցում չեն դադարում լուրեր պտտվել Samsung Galaxy S10-ի տեխնիկական բնութագրերի մասին։ Այս անգամ տեղեկատվություն է հայտնվել սմարթֆոնների լիցքավորման արագության վերաբերյալ։
Սմարթֆոններն ունենալու են լիցքավորման ստանդարտ տեխնոլոգիա, ինչպես նաև կունենան անլար լիցքավորման հնարավորություն։ Galaxy S10-ը՝ QI տեխնոլոգիայի շնորհիվ կկարողանա լիցքավորվել նաև այլ սմարթֆոնների կորպուսից։
Նման տեխնոլոգիա առաջին անգամ կիրառել էր Huawei-ը իր Mate 20 Pro գաջեթներում։
Հիշեցնենք, որ Galaxy S10–ը կներկայացվի փետրվարի 20-ին Փարիզում: