«Վերադարձ դեպի մարզ»․ կայացել է մարզպետների հետ հանդիպում քննարկում

Փետրվարի 6-ին տեղի  է ունեցել «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն ու առանցքը եղել է  տեխնոլոգիական անցուդարձը ապակենտրոնացնել դեպի մարզեր։

Հանդիպման հատուկ հյուրերն են եղել Լոռու Մարզպես Անդրեյ Ղուկասյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը,  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի՝ մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։

Ամալյա Եղոյանը այս հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շեշտեց նման գործունեությանը կարևորությունը և հավելեց, որ նպատակն է Վանաձորը (ինչպես նաև մյուս քաղաքները) սարքել Հայաստանի   խոշոր տեխնոքաղաքներից մեկը։ Նման արդյունք ստանալու համար մեկնարկել է ուսուցման ծրագիր, որի մասին ittrend.am-ը արդեն պատմել է։ 2 տարի տևող ուսունական ծրագրի նպատակն է նախ թույլ տալ գյուղերի և մարզային քաղաքների երեխաներին յուրացնել ժամանակակից մասնագիտությունները և երկրորդ՝ լավ մասնագետներ ստեղծելով՝ հզորացնել հայկական IT համայնքը։

iitrend.am-ի հետ զրույցում ինչպես նշեց Ամալյա Եղոյանը՝ <<նախագծի շրջանակում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները: Կրթական ծրագրերը բոլոր քաղաքներում տևելու են ութ ամիս, վեցերորդ ամսում՝ ուսանողները, բաժանվելով թիմերի ,աշխատելու են ստեղծել տվյալ համայնքին անհրաժեշտ տեխնոլոգիական լուծուներ։ Չի բացառվում նաև մարզերում փոքրիկ ինկուբացիոն կենտրոնների հիմնադրումը>>:

Այս պահին նախագիծը մեկնարկել է դեռևս  Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լուռու մարզերի համար։ Ծրագիրը իրականացվում է Հայ օգնության ֆոնդի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ։