Mercedes-AMG-ն ներկայացրել է AMG S 65 Final Edition մոդելը

Mercedes-Benz  ընկերությունը  ներկայացրել է իր նոր մեքենան՝  Mercedes-AMG S 65 Final Edition-ը։ Դեռևս միայն լուսանկարներով։

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, մեքենան կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝  ընդամենը 130 օրինակ: Նորույթը կունենա  6լ ծավալով և 630 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ և 100կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 4,3 վայրկյանում։

Մեքեննայի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է։  Ի դեպ, բացի տեխնիկական հետաքրքիր պարամետրերից մեքենան կունենա նաև հետաքրքիր գունային լուծում՝ կլնի Obsidian Black երանգով։

Մոդելը նախատեսված կլինի էքսկլյուզիվ մեքենաների հավաքորդների և 12 գլանանի շարժիչների սիրահարների համար: