Google Drive հավելվածն ամբողջությամբ փոփոխվել է

Ներկայումս հավելվածի դիզայնը համապատասխանում է Material Design 2-ին։ 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Google ընկերությունը թարմացրել է գրեթե իր բոլոր հավելվածները, նաև մի քանի վեբ ծառայություններ։ Բացառություն չեղավ նաև  Google Drive-ի հավելվածը, իսկ ահա վեբ տարբերակը թարմացում և նորացված դիզայն ստացել էր մի քանի ամիս առաջ։

Հավելվածում թարմացումները բոլոր օգտատերերին հասանելի կլինեն մարտի 18-ից սկսած։ Թարմացված է և՛ Android, և՛ iOS տարբերակները։