Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
«Նախագահի այցը հայկական կրթական բրենդ հադիսացող այս հաստատություն շատ կարևոր էր կրթության և նորարարությունների ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և լավագույն փորձի փոխանակման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Վրաստանի նախագահը շրջել է ԹՈՒՄՈ կենտրոնով, ծանոթացել կենտրոնի աշակերտների հետ, նրանց առօրյային, զրուցել նրանց հետ, հասցրել նվագախմբի հետ լուսանկարվել։