Դուբայում խելացի տեսախցիկների կոնցպետ է ներկայացվել, որոնք կչափեն մարդկանց երջանկությունը։ Տեսախցիկներ կտեղադրվեն առևտրի կենտրոններում և սպասարկման կետերում։
Տեսախցիկները հագեցած են լինելու արհեստական բանականության տարրերով և միանալու է Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով։ Տեսախցիկները կկարողանան 7 մետր հեռավորությամբ 30 կադր մեկ վայրկյանում նկարահանել։
Խելացի տեսախցիկները կվերլուծեն մարդկանց դեմքի արտահայտությունը մինչև սպասարկումն ու սպասարկումից հետ։ Արդյունքում տեխնոլոգիան իրական ժամանակում կգնահատի գոհ է արդյոք այցելուն սպասարկման որակից, թե ոչ։
Անվտանգության համար տեսախցիկը չի պահպանի օգտատիրոջ լուսանկարները։