Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Անվտանգության սովորական ստուգման շրջանակներում ընկերութունը բացահայտել է, որ Facebook-ի օգտատերերի որոշ գաղտնաբառեր պաշտպանված չեն եղել և տեսանելի են եղել սոցցանցի հազարավոր աշխատակիցներին:
Նշվում է, որ տեսանելի են եղել 600 մլն գաղտնաբառ սոցցանցից օգտվող 2.7 մլրդ օգտատիրոջ գաղտնաբառերից:
«Մենք ուղղել ենք այդ խնդիրները և որպես նախազգուշական միջոց կտեղեկացնենք բոլորին, որոնց գաղտնաբառերը, ինչպես նկատել ենք, պահպանվել են նման կերպով»,- մեկնաբանել են Facebook-ից: