Facebook-ին պատկանող Oculus ընկերությունը ներկայացրել է նոր սերդի վիրտուալ իրականության սաղավարտները՝ Rift S-ը։ Գաջեթն ունի վերահսկման և ներկառուցված աուդիոհամակարգեր:
Ինչպես գրում է The Verge պարբերականը, սաղավարտը ներկայանում է էկրանների առավել բարձր կետայնությամբ՝ 1280×1440 պիքսել յուրաքանչյուր աչքի համար:
Հայտնի է, որ նորույթի ստեղծման գործընթացին մասնակցել են Lenovo ընկերության մասնագետները: Դա թույլ է տվել արագացնել արտադրությունը, ինչպես նաև կատարելագործել դիզայնը:
Ստեղծողները նոր արտադրանքը գնահատել են 399 դոլար: Այն պաշտոնապես հասանելի կդառնա այս գարնանը: Oculus-ի ականաջակալները համակարգչին միանալու կարիք ունեն աշխատելու համար: