Xiaomi ընկերությունը ներկայացրել է գերարագ Super Charge Turbo լիցքավորման տեխնոլոգիան, որը 4000 մաժ հզորությամբ մարտկոցը կարող է ամբողջությամբ լիցքավորել 17 րոպեի ընթացքում։
Xiaomi -ի ղեկավար Լին Բին Weibo սոցիալական ցանցում հրապարակել է հոլովակ, որտեղ ցուցադրված են նորույթի տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները։
Xiaomi-ն թեստավորում է անցկացրել ոչ միայն իր արտադրության սմարթֆոնների վրա, այլ նաև մրցակիցների։ Xiaomi սմարթֆոնը, որն ունի 4000 մաժ հզորությամբ մարտկոց ամբողջությամբ լիցքավորվում է 17 րոպեում, իսկ ահա Oppo-ի 3700 մաժ հզորությամբ մարտկոց ունեցող սմարթֆոնը նույն ժամանակահատվածում լիցքավորվում է մինչև 65%։