Ստեղնաշարը միանում է Bluetooth-ի միջոցով և Apple-ի օրիգինալ ստեղնաշարից ավելի մատչելի է։
Logitech-ն արտոնագրել է իր առաջին՝ iPad Pro 2018 -ի համար նախատեսված ստեղնածշարը՝ Slim Folio Pro-ն։ Այն ունի iOS հատուկ հրահանգներով մի քանի կոճակ, Apple Pencil-ի համար նախատեսված կապիչ և լուսավորության համակարգ՝ պայծառության երեք տարբեր աստիճանով։
Ի տարբերություն Apple-ի սովորական ստեղնաշարի, Slim Folio Pro-ն Smart Connector-ի փոխարեն միանում է Bluetooth-ի միջոցով։ Սա նշանակում է, որ այն ժամանակ առ ժամանակ պետք է պլանշետից լիցքավորեք։ Չնայած, Logitech-ը հայտարարում է, որ այն առանց լիցքավորման կարող եք օգտագործել 3 ամիս, եթե դրանից օգտվեք օրական 2 ժամ։
Ստեղնաշարի վրա կան նաև հատուկ կոճակներ, որոնց միջոցով հնարավոր է կառավարել էկրանի պայծառությունը։ Slim Folio Pro-ն միանում է ավտոմատ և ունի պլանշետը հարմարեցնելու տեղ։ 11 դյույմանոց iPad Pro-ի համար Slim Folio Pro-ն հասանելի է 119,99 դոլարով, իսկ 12,9 դյույմանոց տարբերակի համար՝ 129,99-ով։