Դոնալդ Թրամփը հավելյալ 1,6 մլրդ դոլար կտրամադրի ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության համար։ Այս մասին արդեն պաշտոնական հայտարարություն կա՝ ասել է հենց ինքը՝ Թրամփը։
Ի պատասխան այս հայտարարության, ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը շնորհակալություն է հայտնել Թրամփին և շեշտել, որ ս աՆԱՍԱ-ի համար անհրաժեշտ օգնություն է։
Ավելի վաղ, ԱՄՆ վարչակազմը որոշում էր կայացրել նախապատրաստվել դեպի Լուսնի ավտոմատ սարքավորումների և տիեզերանավերի թռիչքներին, և այդ ծրագիրը օգտագործել որպես կարևոր քայլ՝ հեռու տիեզերք, առաջին հերթին՝ դեպի Մարս ուղևորությունների կազմակերպման համար: Ամերիկացի փորձագետները ակնկալում են, որ տիեզերագնացները Մարս կմեկնեն 2030-ականների կեսին: