Wi-Fi Alliance անլար սարքավորումների արտադրողների միավորումը հայտարարել է, որ ժամանակավորապես խզում է հարաբերությունները Huawei-ի հետ: Բայց, սա չի նշանակում, որ չինական սմարթֆոնները կմնան առանց Wi-Fi աջակցության:
Wi-Fi Alliance-ի հայտարարության մեջ ասվում է, որ սա ԱՄՆ-ի Առևտրի նախարարության պահանջն է և անդամակցությունը ամբողջությամբ չեղարկված չէ, այլ՝ կասեցված:
Սա նշանակում է, որ Huawei-ն այլևս չի կարող մասնակցել Wi-Fi-ի նոր ձևաչափերի մշակմանը և դառնալ որոշում ընդունողներից մեկը: