Ցանցում հայտնվել են iOS 13-ի սև թեմայի լուսանկարները

9to5mac պարբերականը հրապարակել է մի քանի լուսանկար, որում պատկերված է iPhone-ի՝ օպերացիոն թողարկվելիք համակարգի՝   iOS 13-ի մութ թեմայի ինտերֆեյսը։

Մուգ թեմայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պետք է պաշտպանի օգտատերերի աչքերը և նպաստի մարտկոցի էներգիայի խնայմանը։  iOS-ում փոփոխվել է նաև ինտերֆեյսը՝ նշանները դարձել են ավելի բաց գույն, փոփոխվել է կոճակների դասավորվածությունը։ Բացի այս, iOS 13-ում փոփոխվել է նաև «Հիշեցումներ» բաժինը:  iOS 13-ի շնորհանդեսը կկայանա  WWDC 2019 կոնֆերանսի շրջանակում։