Huawei-ն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով իր սմարթֆոններում, հնարավոր է, ապագայում չկարողանա օգտագործել Android համակարգ։ Լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել սեփական օպերացիոն համակարգը, բայց նաև լուրեր են պտտվում, որ այն պատրաստվում է օգտագործել ռուսական արտադրության Aurora համակարգը:
«Չինաստանն արդեն փորձարկում է Aurora համակարգը»,- նշել է The Bell-ի զրուցակիցը, որը լավատեղյակ է ռուսական և չինական կողմերի միջև ընթացող բանակցություններին:
Հաղորդագրության մեջ ասվել է, որ չի բացառվում Ռուսաստանում կարող է ստեղծվել նաև Huawei-ի սարքավորումների համար նախատեսված կրիչների և ծրագրերի միասնական արտադրություն:
Հիշեցնենք, որ չինական Huawei ընկերությունն ընդգրկվել է ամերիկյան «սև ցուցակում», որի գործողություններն ԱՄՆ-ում գնահատվել են որպես «ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակասող»: Huawei-ի հետ համագործակցությունը դադարեցրել են նաև մի շարք առաջատար ընկերություններ: