«Մատրիցա» ֆիլմի աստղ, 54-ամյա Կիանու Ռիվզը հայտնվել է Cyberpunk 2077 համակարգչային խաղում: Խաղը վաճառքում կլինի 2020-ի ապրիլի 16-ին:
Հանրահայտ դերասանի պնդմամբ՝ խաղի սյուժեն և այնտեղ գտնվելու, ապագայի փողոցներով քայլելու միտքը նրան շատ է ոգևորել և որոշել է ընդունել առաջարկն ու մասնակցել խաղի ստեղծմանը:
Դեռևս հստակ չէ, թե համակարգչային խաղում ինչ կերպարով է հանդես գալու Ռիվզը: Խաղի թրեյլերում ներկայացված հատվածում նրա կերպարը հայտնվում է էկրանին և ասում՝ «Գրողը տանի, վե՛ր կաց, սամուրայ, մենք դեռ պետք է քաղաքն այրենք»:
Նշվում է, որ խաղում իրադարձությունները ծավալվում են 2077 թվականին, հորինված քաղաքում: