iOS 13-ի բետա տարբերակում Apple-ը հնարավորություն է տվել օգտատերերին արգելափակել սփամ տարածող հեռախոսահամարները։
Գործառույթն օգտագործում է Siri Intelligence ալգորիթմներ, որոնք հեռախոսագրքում փնտրում են ծանոթ և անծանոթ համարները։ Ալգորիթմը չգտնելով տվյալ համարը այն տեղափոխում է դեպի ձայնային փոստ։
Այս գործառույթից օգտվելու համար պետք է մուտք գործել «Կարգավորումներ» բաժին, «Հեռախոս» և ակտիվացնել «Անծանոթ բաժանորդների արգելափակում» գործառույթը։
Ներկայումս iOS 13 բետա տարբերակը հասանելի է միայն ծրագրավորողների համար։ Այն բոլոր օգտատերերին կդառնա հասանելի միայն աշնանը։