Adobe-ն ու Կալիֆորնիական համալսարանի գիտնականները սովորեցրել են արհեստական բանականությանը լուսանկարներում գտնել համակարգչային խմբագրումները՝ ֆոտոշոփ արված մասերը։
Խոսքը, մասնավորապես, Face Away Liquify գործիքի մասին է։
Adobe-ը հույս ունի, որ այս նոր գործիքի միջոցով կկարողանա վերականգնել մեդիա նկատմամբ ունեցած երբեմնի վստահությունը։ Ըստ մասնագետների արհեստական բանականությունը մոտ 99%-ով կռահում է փոփոխված հատվածները, մինչդեռ մարդիկ գտնում են նման մշակումները 53% դեպքում։