Հայաստանում առաջին անգամ կանցկացվի IT run marathon, որին կմասնակցեն տեղական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները։ Մարաթոնը կկայանա հոկտեմբերի 5-ին, Աշտարակում։ Վազքուղու երկարությունը 5 կմ է, իսկ տեղանքը ինքնանպատակ չի ընտրվել։
Մարաթոնի կազմակերպիչ Brainbit մարքեթինգային գործակալությունը երեք հիմնական նպատակ է նշել․
- ստեղծել այլ ձևաչափի շփման հարթակ
- խրախուսել առողջ ապրելակերպը
- աշխուժացնել մարզային կյանքը
Իրենց ուժերը կչափեն մոտ 30 ընկերության ներկայացուցիչ։ Հաղթողները կունենան մրցանակներ, իսկ առաջին հորիզոնականում հայտնված թիմը կդառնա գավաթակիր։