Տարվա սկզբից Apple-ն անցկացրեց երկու շնորհանդես, որոնցից մեկում ներկայացրեց իր նոր ծառայությունները, մյուսում՝ նոր սարքերը։ Ավանդաբար, տարվա երկրորդ մասում Apple-ը անցկացնում է ևս մեկ շնորհանդես, որտեղ ներկայացնում է ամենաբումային նորույթները՝ նոր iPhone-ը, Apple Watch-ը, iPad Pro-ն և այլն։
Ինչպիսի՞ iPhone կցուցադրի Apple-ն այս տարի
2017-ից սկսած Apple-ը ներկայացնում է երեքական սմարթֆոն, այս տարի, գրեթե հաստատապես Apple-ը կներկայացնի iPhone XI, XI Max և XIR մոդելները։ Ինսայդերները տեղեկացնում են, որ առանց շրջանակների սմարֆոնների երրորդ սերունդը կպահպանի էկրանի հայտնի կտրվածքը։
XI և XI Max սարքերը կունենան OLED էկրաններ, որոնք ինչպես միշտ կտրամադրի Samsung-ը։ Արդեն հայտնի է, որ Apple-ի դիզայներները փոփոխել են սմարթֆոնի հետևի հատվածը՝ սովորական ապակին փոխարինել են անփայլով և տեսախցիկի սովորական մոդուլը դարձրել են քառակուսի։ Նորույթները կունենան ներկայիս գաջեթների չափերը։
iPhone XI և XI Max մոդելները կունենան երեք գույն՝ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն։ iPhone-ներից ամենամատչելի տարբերակը կթողարկվի կանաչ և մանուշակագույն երանգավորմամբ։
Ինչպիսի՞ միջուկ կունենա iPhone 2019-ը
Թոփ տարբերակները կստանան Sony արտադրության երեք տեսախցիկ։ iPhone XR-ի իրավահաջորդը կստանա երկու տեսախցիկ։ Դիմային տեսախցիկներում այս տարի տեսանելի փոփոխություններ չեն լինի։ Լուրեր են պտտվում, որ Apple-ը կարող է հրաժարվել 3D-Touch-ից ։
iOS 13-ում հայտնաբերվել է էկրանի վերականգնում, որտեղ Lightning լարի փոխարեն պատկերված է Type-C-ին։
Սա նշանակում է, որ iPhone 2019 մոդելները կարող են չունենալ Lightning-ի հնարավորություն։ Սարքերը աշխատելու են A13 7 նանոմետրանոց պրոցեսորով:
Հետևելով 2018/19 թրենդներին՝ Apple-ը կարող է կորպուսում տեղակայել երկկողմանի անլար լիցքավորման հնարավորություն, որը նախատեսված կլինի AirPods-ի և Apple Watch Series 5-ի համար։
Երբ կցուցադրվեն նոր iPhone-ները
Apple-ի հերթական շնորհանդեսը կկայանա Սթիվ Ջոբսի անվան թատրոնում սեպտեմբերի 10-ին։ Ներկայացված iPhone-ների մի մասը վաճառքում կհանտնվեն սեպտեմբերի 27-ին, իսկ մյուսները՝ հոկտեմբերի 25-ից։ Կախված հիշողության ծավալից գները կտատանվեն 750-1099 դոլարի սահմանում։