WhatsApp-ը ազատել է օգտատերերին սխալ մարդկանց նկարներ ուղարկելու խնդրից

WhatsApp -ը  թողարկել է մեծ թարմացում Android-ի համար նախատեսված տարբերակում։ Թարմացման մեջ վերացվել է նամակ ուղարկելու կարևոր  խնդիրներից մեկը։ WhatsApp-ը ազատել է օգտատերերին սխալ մարդկանց նկարներ ուղարկելու խնդրից։

Հիմա WhatsApp-ը ցույց է տալիս օգտատիրոջ անունը գլխավոր նկարի ներքևում։  iOS օգտատերերն այսպիսի խնդրի առաջ չեն կանգնել։

 WhatsApp-ի ևս մեկ խոշոր թարմացում սպասվում է հաջորդ տարվա սկզբին։ Այս թարմացմանը կհաջորդի Facebook-ին պատկանող նամակագրական ծառայությունների միախառնում։