Ford ընկերությունը ներկայացրել է Ford Puma հիբրիդային մեքենան, որը վաճառքում կհայտնվի 2019-ի վերջին։
Puma-ն ունի 1,0 լիտր ծավալով երեք մխոց բենզինային շարժիչ և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ:
Puma հիբրիդային նորույթը կկարողանա ճանաչել ճանապարհային նշանները և գծանշումները, մեքենան հետ տալու ժամանակ կնախազգուշացնի բախման վտանգի մասին: Այն կունենա լույսի ավտոմատ անջատման համակարգ և մերսող նստատեղեր: