Apple-ը սկսել է փոդքաստների հեղինակների հետ բանակցություններ վարել նրանց կոնտենտը գնելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ընկերությունը ցանկանում է, որ իր «Փոդքասթներ» ծառայությունն ունենա եզակի կոնտենտ։ Դեռ հայտնի չէ, թե ում հետ է բանակցություններ վարում խնձորային բրենդը և ինչ պայմաններ է առաջարկում։
Apple-ը պլանավորում է լավացնել իր փոդքասթային ծառայությունը, որպեսզի մրցակցի Spotify-ի և Stitcher-ի հետ, որոնք արդեն ունեն նման ծառայություններ։
ԱՄՆ փոդքասթային շուկան շարունակում է անասելի կերպով աճել։ Այս տարի փոդքասթներ լսում է մոտ 76 մլն օգտատեր։ Մինչ 2021-ը դրանց թիվը կհասնի 1մլրդ-ի։