Վարշավան պատվիրել է Solaris արտադրության 130 էլեկտրական ավտոբուս: Ավտոբուսները փոխարինելու են դիզելային վառելիքով աշխատող մեքենաներին: Նորույթները կշահարկվեն 2020-ից սկսած:
Պատվերի արժեքը 105 մլն դոլար է, որը համարվում է Եվրոպայի տարածքում ամենաթանկարժեք էլեկտրական պատվերը: Նման որոշման պատճառն այն է, որ ավտոբուսներն անցնում են քաղաքի կենտրոնական հատվածով, որտեղ շատ են պատմամշակութային կոթողները և վառելանյութի արտահանած մնացորդները վնասակար են շինությունների համար:
Եվրոպական երկրները աստիճանաբար սկսում են հրաժարվել ավանդական վառելանյութերով աշխատող տրանսպորտից՝ նախապատվությունը տալով էլեկտրաէներգիային: Մինչև 2020 թվականի ավարտը Վարշավայում կգործի 400 էլեկտրաբուս: