Ֆրանկֆուրտի ավտոսրահը դռները կբացի սեպտեմբերի 10-ին, և հենց այդ օրն էլ իտալական Lamborghini ընկերությունը պատրաստվում է յուրահատուկ մեքենա ներկայացնել:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, իտալացիները ֆրանկֆուրտյան պրեմիերային են պատրաստում նոր հիպերքարը, որը կթողարկվի սահմանափակ քանակությամբ: LB48H անվանմամբ հայտնի ավտոմեքենան կհամալրվի V12 շարժիչի և մի քանի էլեկտրաշարժիչների համադրությամբ ուժային համակարգով, որի ընդհանուր հզորությունը կկազմի 1000 ձիաուժ:
Նորագույն մոդելի արժեքը կկազմի 2.5 մլն դոլար: Մեքենայի տեխնիկական բնութագրիչ հատկությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Աղբյուրը՝ Tert.am